Մեր պատմությունը

history

«Ջազզվե»-ի առաջին սրճարանը Երևանում բացվել է 2003 թվականին: Անվանումը ասոցացվում է սուրճի հետ, որը մեզ մոտ պատրաստվում է ջազվեի մեջ, և ջազի հետ, որի հաճելի մեղեդիները սրճարանում ստեղծում են խաղաղ մթնոլորտ: Մեր այցելուներն իրենց զգում են ինչպես տանը, և հարմարավետ միջավայրն ու յուրօրինակ ինտերիերը նրանց տրամադրում են հնարավորինս երկար ժամանակ վայելել հանգիստը սրճարանում։

«Ջազզվե» սրճարանների ցանցը տարածում է իսկական սուրճ խմելու ու սիրելու մշակույթը: Գործի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը մեզ հնարավորություն է տվել ստեղծելու մեր ավանդույթները։ Դրանց երկրպագուները կարող են մշտապես համոզված լինել, որ ցանցի ցանկացած սրճարանում իրենց սպասում է ոչ միայն ավազի վրա եփված բուրումնավետ սուրճը, այլ նաև մեր խոհարարների պատրաստած համեղ ուտեստների և խմորեղենի, թեյի, հյութերի և կոկտեյլների լայն տեսականին:

«Ջազզվե»-ի այցելուներին հատկապես գրավում է ճաշացանկը, որտեղ ներկայացված է հայկական խոհանոցը: Նրանք սիրում են նաև եվրոպական և արևելյան խոհանոցների` մեր կողմից առաջարկվող համեղ ուտեստները: Բոլորին հայտնի է նաև «Ջազզվե»-ի խմորեղենը։

Ամենուրեք «Ջազզվե» սրճարանները գտնվում են ամենահարմար վայրերում՝ գլխավոր փողոցներում, հայտնի մշակութային օջախներին և պատմաճարտարապետական հուշարձաններին մոտ։ Մեր սրճարանների ցանցում ձեզ սպասում են հետաքրքիր և համեղ շատ նորություններ, որոնցով «Ջազզվե»-ն առանձնացնում է Երևանի և Հայաստանի այլ քաղաքների սրճարանների շարքում։