Մեր մասնաճյուղերը

«Ջազզվե»-ն սրճարանների ամենախոշոր ցանցն է  Հայաստանում։ «Ջազզվե»-ի 11 սրճարանները տեղաբաշխված են ինչպես մայրաքաղաք Երևանի տարբեր շրջաններում, այնպես էլ՝ զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Մեր բոլոր սրճարաններում Ձեզ կսպասարկեն ամենաբարձր որակով՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։ Ամենուրեք Դուք կարող եք վայելել ջազվեյով ավազի վրա պատրաստված իսկական սուրճ, ընտրություն կատարել համեղ ուտեստների, խմորեղենի, հյութերի և խմիչքների հսկայական տեսականուց։ Սրճարանների խոհանոցներն առաջարկում են միայն էկոլոգիապես մաքուր բնական հումքից, առանց կոնսերվանտների և արհեստական հավելումների պատրաստվող ուտեստներ և խմորեղեն։  «Ջազզվե» սրճարաններից յուրաքանչյուրի հարմարավետությունը, ինքնատիպ դիզայնն ու ինտերիերը, խաղաղ մթնոլորտն ու ջազի մեղեդիներն էլ ավելի անմոռանալի կդրարձնեն Ձեր հանգիստն ու ժամանցը «Ջազզվե»-ում։

Հատուկ առաջարկ

«Ջազզվե «Օպերա»»-ի և «Ջազզվե «Թումանյան»»-ի այցելուները, բացի հիմնական ճաշացանկի բազմամազան ուտեստներից, կարող են պատվիրել հատուկ առաջարկվող ուտեստներ։ Այդ սրճարանների խոհարարները Ձեզ համար կպատրաստեն սեզոնային, հատուկ բաղադրիչներով ուտեստներ, որոնք հագեցած են ամառային տրամադրությամբ և հաճելիորեն կզարմացնեն իրենց յուրահատկությամբ։ Ճաշակելով հատուկ առաջարկի ուտեստները «Ջազզվե «Օպերա»»-ում և «Ջազզվե «Թումանյան»»-ում, Դուք կընդլայնեք պատկերացումը համերի բազմազանության մասին։

Փաստեր

Վայելեք Ձեր Ջազզվեն

«Ջազզվե» սրճարանների ցանցում տիրում են ավազի վրա պատրաստված սուրճի նուրբ բույրը, ջազն ու հարմարավետության զգացումը։ Այստեղ Ձեզ սպասում են համեղ ու հետաքրքիր շատ նորություններ։ Ամենաբարձր որակի սուրճն այստեղ մատուցվում է հաճելի երաժշտության ներքո, միջավայրի խաղաղ մթնոլորտը լրացնում են ինտերիերի յուրահատուկ լուծումները։ «Ջազզվե»՝ իսկական սուրճ վայելելու և սիրելու արվեստ։

0
Սկսած
0
Մասնաճյուղեր
0
Կերակուր մենյուում
0
``Ջազզվե սուրճ``-ի բաժակ օրական

Մեր ծառայությունները

«Ջազզվե» ընկերությունն իր սրճարանների ցանցն ընդլայնելուն զուգահեռ ներդրել է  ծառայություններ, որոնք հաճախորդներին ավելի արագ և հեշտ հասանելի են դարձնում «Ջազզվե»-ում մատուցվող ուտեստները, խմորեղենն և ըմպելիքները։ Այդ ծառայություններն են «Ջազզվե»-ի ուտեստների առցանց պատվերով առաքումը, «Ջազզվե Դեսերտ» խմորեղենի խանութների տեսականու առցանց և հեռախոսային պատվերով առաքումը։  Իսկ  Jazzve Coffee ToGo-ի շնորհիվ հաճախորդները սպասարկման կետից կարող են գնել և իրենց հետ տանել նախընտրած ըմպելիքը և խմորեղենը։

Service Image

Տասը և ավելի տարվա փորձ ունեցող մեր խոհարար-հրուշակագործները պատրաստում են ամենահամեղ կրեմով թխվածքը, որը ստեղծվում է միայն էկոլոգիապես մաքուր բնական հումքից՝ առանց կոնսերվանտների և արհեստական հավելումների։

Կարդալ ավելին

Ջազզվե Դեսերտ

Տասը և ավելի տարվա փորձ ունեցող մեր խոհարար-հրուշակագործները պատրաստում են ամենահամեղ կրեմով թխվածքը, որը ստեղծվում է միայն էկոլոգիապես մաքուր բնական հումքից՝ առանց կոնսերվանտների և արհեստական հավելումների։

«Ջազզվե Դեսերտ»-ի խմորեղենն աչքի է ընկնում համերի բազմազանությամբ. միջուկները պատրաստվում են տարբեր տեսակի ընկույզներից, մրգերից, մեղրից, շոկոլադից, սուրճից և այլ բաղադրիչներից։ Այցելուները մեզ մոտ կարող են ընտրություն կատարել տոնական տորթերի լայն տեսականուց, ինչպես նաև պատվիրել տորթ՝ վստահ լինելով, որ իրենց՝ համին և դիզայնին վերաբերող ամենահամարձակ ցանկությունները կբավարարվեն ամենաբարձր մակարդակով։

Անկրկնելի է նաև «Ջազզվե Դեսերտ»-ում թխվող 10-ից ավելի տեսակի շերտավոր խմորեղենի և կարկանդակների համը։  Մեր վարպետ խոհարար-հրուշակագործները պատրաստում են նաև իսկական հայկական փախլավա և ավանդական գաթա։


«Ջազվե Դեսերտ» խանութներն են՝

«Ջազվե Դեսերտ» խանութներն են՝

«Ջազզվե Դեսերտ Թումանյան»

Հասցե՝ Թումանյան 33, հեռ.՝ (+374 10) 53 36 63, (+374 41) 44 40 01, աշխատանքի ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10:00-22:00, կիրակի`11:00-22:00

«Ջազզվե Դեսերտ Տերյան»

Հասցե՝ Տերյան 83, հեռ.՝ (+374 10) 56 42 40, (+374 41) 44 40 02, աշխատանքի ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10:00-22:00, կիրակի`11:00-22:00

«Ջազզվե Դեսերտ Երևան Մոլ»

Հասցե՝ Արշակունյաց 34/3, հեռ.՝ (+374 41) 44 40 03, աշխատանքի ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10:00-22:00, կիրակի`11:00-22:00

Close
Service Image

«Ջազզվե»-ն առաջինը Հայաստանում գործարկել է Coffee ToGo ծառայությունը։ «Ջազզվե» բոլոր սրճարաններում գտնվող կետերից կարող եք գնել և ձեզ հետ տանել խմորեղենի և սուրճերի բազմազան տեսականի, թարմ հյութեր, տաք շոկոլադ և թեյ, որոնք բարիստան կպատրաստի ըստ Ձեր ճաշակի։ Դա ամենահարմար եղանակն է նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակ խնայելով վայելել իրենց սիրելի ըմպելիքը և խմորեղենը։

Կարդալ ավելին

Coffee ToGo

«Ջազզվե»-ն առաջինը Հայաստանում գործարկել է Coffee ToGo ծառայությունը։ «Ջազզվե» բոլոր սրճարաններում գտնվող կետերից կարող եք գնել և ձեզ հետ տանել խմորեղենի և սուրճերի բազմազան տեսականի, թարմ հյութեր, տաք շոկոլադ և թեյ, որոնք բարիստան կպատրաստի ըստ Ձեր ճաշակի։ Դա ամենահարմար եղանակն է նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակ խնայելով վայելել իրենց սիրելի ըմպելիքը և խմորեղենը։

Cappuccino-ն, Caffe Latte-ն, Chocalate-ն, Espresso-ն, Coffee-ն, Fresh-ն ու Tea-ն մատուցվում են Ձեր նախընտրելի չափի՝ մեծ, միջին կամ փոքր հարմար բաժակներով։

Close
Service Image

«Ջազզվե» սրճարանների ցանցում մատուցվող ուտեստների տեսականին կարող եք վայելել տանը կամ աշխատավայրում։ Այցելելով menu.am-ի «Ջազզվե»-ի էջ՝ կարող եք առցանց պատվիրել համեղ ապուրներ, սենդվիչներ և տոստեր, աղցաններ, տաք բլիթներ և տաք խորտիկներ, ինչպես նաև դեսերտային բլիթներ և վաֆլիներ։

Կարդալ ավելին

Ջազզվե Դեսերտ

«Ջազզվե» սրճարանների ցանցում մատուցվող ուտեստների տեսականին կարող եք վայելել տանը կամ աշխատավայրում։ Այցելելով menu.am-ի «Ջազզվե»-ի էջ՝ կարող եք առցանց պատվիրել համեղ ապուրներ, սենդվիչներ և տոստեր, աղցաններ, տաք բլիթներ և տաք խորտիկներ, ինչպես նաև դեսերտային բլիթներ և վաֆլիներ։

«Ջազզվե Դեսերտ»-ի անուշահամ խմորեղենի առաքում կարող եք պատվիրել՝ (+374 10) 51 87 87 հեռախոսահամարով կամ այցելելով menu.am-ում «Ջազզվե Դեսերտ»-ի էջ։

Close

Միջոցառումներ

«Ջազզվե» սրճարանների ցանցն իր այցելուների հանգիստն ու ժամանցն ավելի բովանդակալից դարձնելու նպատակով կազմակերպում է տարբեր միջոցառումներ: Դրանք ներառում են ժողովրդականություն վայելող տոների հետ կապված մրցույթները և վիկտորինաները, լուսանկարների մրցույթները, կենդանի երաժշտության երեկոները և այլ հետաքրքիր միջոցառումներ։ Կենդանի երաժշտության երեկոներին ելույթ են ունենում տարբեր երաժշտական ժանրեր ներկայացնող երիտասարդ, բայց արդեն տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր դարձած կատարողներ։

sona-live
25
Sep

Սոնայի մենահամերգը «Ջազզվե «Օպերա»»-ում

19.00
Երևան

«Ջազզվե Օպերա»-ում սեպտեմբերի 25-ին կայացավ հայտնի երգչուհի Սոնայի մենահամերգը, որով ազդարարվեց այս տարվա համերգաշրջանի փակումը «Ջազզվե» սրճարանների ցանցում։ Երեկոյի ընթացքում...

Մանրամասն
1
31
Aug

«Հայաստանի ձայնը 3» նախագծի մասնակիցների համերգը

08.00
Երևան

Օգոստոսի 29-ին «Jazzve Opera Lounge»-ի բացօթյա հարթակում համերգով հանդես եկան «Հայաստանի ձայնը 3» նախագծի մասնակիցները։ Ելույթ ունեցան երգիչներ Արսեն Գևորգյանը,...

Մանրամասն
5
28
Aug

«Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակիցների համերգը

08.00
Երևան

«Jazzve Opera Lounge»-ի բացօթյա հարթակում  օգոստոսի 22-ին կայացել է «Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակիցների համերգը։ Ունկդիրներին իրենց տաղանդով հիացրել են...

Մանրամասն

Հարցում

«Ջազզվե» ընկերությունը կարևորում է իր ծառայությունների որակի և հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացումը։ Գործունեության առաջին իսկ օրվանից մենք կատարելագործում ենք անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և որակի կառավարման համակարգը։ Գործընթացը շարունակական է, և ծառայությունների որակի էլ ավելի բարձրացման առումով «Ջազզվե»-ն առաջնահերթ է համարում այցելուների կարծիքը։ Ուստի, խնդրում ենք մի քանի րոպե տրամադրել Ձեր ժամանակից և պատասխանել մեր հարցերին։